ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՈՒՄ

[:HY]Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ 14/06/2019-ից 5ՏՎ հեռուստաալիքի հեռարձակումը տեխնիկական պատճառներով ուղեկցվում է աղմուկով՝ մարդու համար ոչ լսելի ձայնային տիրույթում:
Ադմոսֆեր Արմենիա ընկերությունը հեռուստալսարանի չափումը իրականացնում է ձայնային նմուշների ճանաչման տեխնոլոգիայով (SimEar ™ © ®), ու այդ պատճառով նման աղմուկների առկայությունը կարող է բերել չափման անճշտություններին:
Չափման արդյունքի որակը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով կայացվել է որոշում ժամանակավորապես դադարեցնել 5ՏՎ հեռուստաալիքի չափումը, բայց շարունակել հեռուստաեթերի ամբողջական անկախ մոնիթորինգը:
Տեխնիկական խնդիրը վերանալուն պես 5ՏՎ հեռուստաալիքի չափումը կվերականգնվի:
Հայցում ենք ձեր ներողամտությունն Ադմոսֆեր Արմենիա ընկերությունից անկախ պատճառով չափումը ժամանակավորապես դադարեցնելու արդյունքում ձեզ պատճառված փաստացի կամ հնարավոր անհարմարության կապակցությամբ:
Հարգանքով
Ադմոսֆեր Արմենիա ՓԲԸ
[:]