Ադմոսֆեր Արմենիա ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին: Նույն թվականին գործնական կապեր հաստատվեց չեխական Մեդիառիսերչ ընկերության հետ, որպեսզի Հայաստանում իրականացվի նոր իրողություն՝ թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրություն և հեռուստատեսության եթերի մոնիթորինգ: Մինչ այդ գործող համակարգը տեխնիկապես ենթադրում էր միայն անալոգային հեռուստաեթերի չափում:
Բանակցությունների ընթացքում և շնորհիվ սեփական գերարդյունավետ տեխնոլոգիաների և ծրագրային լուծումների՝ Մեդիառիսերչ ընկերությունը դարձավ Նիլսեն խմբի անդամ և վերանվանվեց Նիլսեն Ադմոսֆեր: Զուգահեռաբար հայկական կողմն իրականացրեց մի շարք նախապատրաստական աշխատանքներ, որոնցից ամենակարևորը հիմնադիր ուսումնասիրության (establishment survey) իրականացումն էր: Հիմնադիր ուսումնասիրությունն անցկացվեց Հայաստանի 22 ամենախոշոր բնակավայրերում և ընդգրկեց 3000 տնային տնտեսություն:
Ադմոսֆեր Արմենիայի աշխատակիցներն անցան վերապատրաստում Նիլսեն Ադմոսֆեր ընկերության ծրագրային և տեխնիկական ստորաբաժանումներում: Հաջողությամբ հանձնեցին որակավորման քննությունները և իրավունք ստացան շահագործել Նիլսեն Ադմոսֆեր սարքավորումները և ծրագրային միջոցները:
2015 թվականի նոյեմբերին Հայաստան այցելեցին նաև չեխ մասնագետները, որոնց անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ չափող սարքերի և ծրագրային միջոցների փորձնական շահագործումը: Opera Suite Hotel-ի Mozart կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավնոր ընկերության և նոր տեխնոլոգիաների պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում ներկա գտնվող բոլոր շահագրգիռ կողմերը՝ հեռուստաընկերություններ, խոշորգովազդային գործակալություններև ոլորտային այլ ներկայացուցիչներ, ծանոթացան հեռուստաչափման նոր մոտեցումներին և տեխնիկական լուծումներին:
2015 թվականի նոյեմբերին ,չեխ գործընկերների վերահսկողության ներքո, սկսվեց չափմանը ենթակա ընտրանքային համախմբության՝ պանելի ձևավորման աշխատանքները Երևանում և Հայաստանի մարզային քաղաքներում:
2016 թվականի փետրվարի 1-ից ընկերությունը հնարավորություն ունեցավ ստանալ փաստացի տվյալներ և դրանց առանձնահատկությունների հիման վրա կատարել ընթացակարգերի բարելավում, մասնավորապես շտկվեցին որակի մեքենայացված ստուգման ալգորիթմերը և դրանց սահմանային արժեքները:
2016 թվականի ապրիլի 1-ից Ադմոսֆեր Արմենիա ընկերությունը սկսեց տրամադրել թվային հեռուստատեսության լսարանի չափման տվյալներ՝ հնարավորինս ապահովելով անալոգային հեռուստատեսության լսարանի չափման տվյալների շարունակականությունը:
Փոփոխություններին համահունչ ձևափոխվեց նաև վերլուծական ծրագրային ապահովումը՝ Մարկդատա Մեդիաորքսթեյշն (MarkdataMediaworkstation) համալիրը:
2017 թվականի հունվարի 1-ից ընկերությունն աշխատում է Adwind Kite ծրագրով:
ԹԻՄ
Մեր թիմը

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄՀԵՐ
ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱԳՐԱՏ
ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ

ՄԵԼԻՔՅԱՆ ՏԻԳՐԱՆ
ՄԱՐՔԵԹԻՆԳ ՄԵՆԵՋԵՐ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՆՆԱ
ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱԺՆԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ

ՍԱՅԱԴՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ
ԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԷՄՄԱ
–

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՆՆԱ
–

ՂԱՐԻԲՅԱՆ ԿԱՐԻՆԵ
–

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ
–

ՄԿՐՏՉՅԱՆ ՆԱՐԻՆԵ
–

ԿԱՐԱԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ
–

ԹԱՐԶՅԱՆ ԱՆՆԱ
–

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ
–

ԱԹԱՆԵՍՅԱՆ ՆԱՐԵԿ
–

ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ ԱՐՓԻՆԵ
–

ԱՅՎԱԶՅԱՆ ԱՆՆԱ
–

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ
–

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ
–

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՍՏՂԻԿ
–

ՔԱՆՔԱՆՅԱՆ ԱԼԻՆԱ
–

ՍԱՀԱԿՅԱՆ ՏԱԹԵՎ
–
